Սեպտեմբեր 29, 2017 07:29 Asia/Tehran
  • Էրդողանն ու Պուտինն ընդգծել են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հինգշաբթի օրն Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծեցին Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Իրաքի Քուրդիստանի տարածքում հանրաքվեի կայացումը մեծ սխալ էր: «Անկարան ու Մոսկվան Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում համակարծիք են». ասել է նա:

«Որևէ մեկն իրավունք չունի իր անձնական ու կարճաժամկետ շահերի իրագործման համար հրդեհի մատնել տարածաշրջանը»,-հավելել է Էրդողանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս ասուլիսի ժամանակ նշել է, որ Մոսկվայի դիրքորոշումը հիմնված է Իրաքի և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրների ինքնիշխանության, միատարրության և տարածքային ամբողջականության պաշտպանության վրա:

Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է. «Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի, ԻԻՀ-ի և Թուրքիայի ջանքերը հաջողությամբ են պսակվել»:

 

Պիտակ