Եմենում ահաբեկիչները եկու կառավարական շենք են պայթեցրել, կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75716-Եմենում_ահաբեկիչները_եկու_կառավարական_շենք_են_պայթեցրել_կան_զոհեր
Եմենի հարավային Ադենա քաղաքում նոյեմբերի 5-ին երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 10:22 Asia/Tehran
  • Եմենում ահաբեկիչները եկու կառավարական շենք են պայթեցրել, կան զոհեր

Եմենի հարավային Ադենա քաղաքում նոյեմբերի 5-ին երկու պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ մապարտներից մեկը կարողացել է Ադենում քրեական հետախուզության աշխատակազմի գրասենյակ ներխուժել եւ այնտեղ պայթեցրել է իրեն, որից հետո շենքում ուժեղ հրդեհ է սկսվել: Պահակախումբը հարձակվողների վրա կրակ է բացել:

Մինչ այդ նմանատիպ ահաբեկչություն է տեղի ունեցել Ադենի անվտանգության վարչությունում, մահացել է Եմենի 5 զինծառայող, մի քանի մարդ վիրավորվել է:

Եմենում ռազմաքաղաքական հակամարտությունը 2014 թվակնից է շարունակվում: ՄԱԿ-ին չի հաջողվում տարածքում խաղաղություն հաստատել:

News.am