Սաուդյան Արաբիայի կործանիչները ռմբակոծել են Եմենի պաշտպանության նախարարության շենքը
Ուրբաթ երեկոյան, Սաուդյան Արաբիայի կործանիչները ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանաայի պաշտպանության նախարարության շենքը:
«Ալ-Ալամ»-ի հաղորդմամբ՝ Սանաայում Եմենի պաշտպանության նախարարության շենքի ռմբակոծման հետևանքով վիրավորվել է 7 հոգի, որոնց վիճակը ծանր է գնահատվում:
Անցյալ չորեքշաբթի գիշեր Արաբիայի կործանիչները ևս երեք անգամ ռմբակոծել են Սաանայում Եմենի նախագահի գվարդիայի պատրաստման կենտրոնը:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ոտնձգիչ կոալիցիան ուրբաթ վաղ առավոտյան ռմբակոծել է Եմենի Ալ-Հադիդա նահանգի Ալ-Բուադի կղզին, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են 16 ձկնորսներ:
Եմենի Մարդու իրավունքների նախարարությունը հայտարարել է, որ Սանաայի Ալ-Սաադի բնակավայրի վրա Սաուդյան Արաբիայի կործանիչների կողմից իրականացրած հարձակման հետևանքով զոհվել են մի քանի երեխաներ:
Տվյալների համաձայն՝ ավերվել է 8 բնակելի շենք: Եմենի Մարդու իրավունքների նախարարությունը կոչ է արել միջազգային քննիչ հանձնաժողով կյանքի կոչել և դատապարտել Արաբիայի ոճրագործությունները: