Եմենի ավիացիոն կազմակերպությունը գործ է հարուցել Արաբիայի դեմ
Սանայի օդանավակայանի վրա Արաբիայի կործանիչների հարձակման պատճառով, Եմենի ավիացիոն կազմակերպությունն այդ երկրի դեմ ՄԱԿ-ում գործ է հարուցել :
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Եմենի ավիացիոն կազմակերպությունը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել Եմենի դեմ Արաբիայի ոճրագործությունները կանխելու կապակցությամբ:
Եմենի ավիացիոն կազմակերպությունը սանայի միջազգային օդանավակայանի վրա սաուդցիների հարձակումը համարել է միջազգային օրենքների բացահայտ խախտում ՝ ՄԱԿ-ից պահանջելով կանխել նման ոտնձգիչ քայլերը :
Սաուդական կործանիչները Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակվելով, խախտել են հումանիտար օգնություններ Եմեն փոխադրող ՄԱԿ-ի ինքնաթիռների չվերթը: