UNICEF. Յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է մեկ եմենցի երեխա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76955-unicef._Յուրաքանչյուր_10_րոպեում_մահանում_է_մեկ_եմենցի_երեխա
ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ UNICEF-ը շաբաթ օրը հայտարարել է, որ 1.9 դոզա կենսական պատվաստներ փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում: Յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է մեկ եմենցի երեխա». ասված է հաղորդագրության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 04:13 Asia/Tehran
  • UNICEF. Յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է մեկ  եմենցի երեխա

ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ UNICEF-ը շաբաթ օրը հայտարարել է, որ 1.9 դոզա կենսական պատվաստներ փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում: Յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է մեկ եմենցի երեխա». ասված է հաղորդագրության մեջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ 1.9 միլիոն դոզա պատվաստն օգտագործվելու է Եմենում 600 հազար երեխաների դիֆթերիայի, կապույտ հազի և տուբերկուլոզի նման հիվանդությունների դիմաց պատվաստելու համար:

Միջազգային ճնշումների ներքո, Սաուդյան Արաբիան շաբաթ օրը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ անհրաժեշտ օժանդակություններ, այդ թվում դեղորայք փոխադրող 4 ինքնաթիռների թույլատրեց վայրէջք կատարել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում:

Սաուդյան Արաբիան Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով, 2015 թվականի մարտից ի վեր ԱՄՆ-ի հովանավորությամբ, ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը: