Եմենի տարբեր շրջանների դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների ընթացքում մզկիթներ են ավերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i77021-Եմենի_տարբեր_շրջանների_դեմ_Սաուդյան_Արաբիայի_հարձակումների_ընթացքում_մզկիթներ_են_ավերվել
Եմենի տարբեր նահանգների դեմ ամերիկյան ու սաուդյան կործանիչների ամենավերջին հարձակման ընթացքում ռմբակոծվել են մզկիթները, բնակարանները, պետական ու մասնավոր հիմնարկությունները:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 14:58 Asia/Tehran
  • Եմենի տարբեր շրջանների դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների ընթացքում մզկիթներ են ավերվել

Եմենի տարբեր նահանգների դեմ ամերիկյան ու սաուդյան կործանիչների ամենավերջին հարձակման ընթացքում ռմբակոծվել են մզկիթները, բնակարանները, պետական ու մասնավոր հիմնարկությունները:

«Սաբա նեթ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ հարձակումների ընթացքում Սանաա նահանգի Նեհմ քաղաքի արվարձանում ավերվել են մի քանի բնակարաններ:

Սաուդյան կործանիչներն ավերել են Նեհմ քաղաքի մզկիթները և ծանր վնասներ են պատճառել բնակարաններին:

Ասիլան քաղաքը ևս  հարձակման է ենթարկվել սաուդյան կործանիչների կողմից: