Եմենի տարբեր շրջանների դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների ընթացքում մզկիթներ են ավերվել
Նոյեմբեր 26, 2017 14:58 Asia/Tehran
Եմենի տարբեր նահանգների դեմ ամերիկյան ու սաուդյան կործանիչների ամենավերջին հարձակման ընթացքում ռմբակոծվել են մզկիթները, բնակարանները, պետական ու մասնավոր հիմնարկությունները:
«Սաբա նեթ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ հարձակումների ընթացքում Սանաա նահանգի Նեհմ քաղաքի արվարձանում ավերվել են մի քանի բնակարաններ:
Սաուդյան կործանիչներն ավերել են Նեհմ քաղաքի մզկիթները և ծանր վնասներ են պատճառել բնակարաններին:
Ասիլան քաղաքը ևս հարձակման է ենթարկվել սաուդյան կործանիչների կողմից:
Պիտակ