ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Եմենում երեխաների դեմ մղվող պատերազմը
(last modified Wed, 29 Nov 2017 03:59:55 GMT )
Նոյեմբեր 29, 2017 07:29 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Եմենում երեխաների դեմ մղվող պատերազմը

ՄԱԿ-ի համադրման գրասենյակի խոսնակը պահանջել է Եմենում երեխաների դեմ իրականացվող սաուդյան ռեժիմի հարձակումների դադարեցումը:

Լոնդոնում տպագրվող «Ալ-Ղոդս Ալ-Արաբի» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի համադրման գրասենյակի խոսնակ Յենս Լաերքեն հայտարարել է. «Եմենի ժողովրդի, հատկապես երեխաների համար հումանիտար օժանդակությունների առաքումն անհրաժեշտություն է»:

«Եմենի նավահանգիստներ հումանիտար օժանդակությունների առաքման թույլտվություն ստանալու դիմումների հարցում որոշակի փոփոխություն չի նկատվում»,-հայտարարել է Յենս Լաերքեն:

ՄԱԿ-ի համադրումների գրասենյակի խոսնակի ընդգծմամբ, այսօր ավելի քան 11 միլիոն եմենցի երեխաներ հումանիտար շտապ օժանդակությունների կարիք ունեն:

ՄԱԿ-ի հաղորդման համաձայն, Եմենում հազարավոր դպրոցներ ու բուժկենտրոններ լիովին ոչնչացվել են և երկու միլիոն երեխաներ տառապում են սաստիկ թերսնումից:

Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ 2015 թվականի մարտ ամսից ի վեր հարձակման ու միաժամանակ ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել Եմենը:

Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը տասնյակ հազարավոր եմենցիների զոհվելու ու վիրավորվելու պատճառ է դարձել և այդ երկրին կանգնեցրել է սննդամթերքի ու դեղորայքի սաստիկ պակասի և խոլերայի համաճարակի դիմաց: