Գաբրիել. Եմենը դիմագրավում է ներկա աշխարհում հումանիտար ամենածանր աղետը
Գերմանիայի ԱԳ նախարարը Եմենում տիրող իրավիճակը ներկա աշխարհում հումանիտար ամենածանր աղետն է անվանել:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զիգմար Գաբրիելը երկուշաբթի օրն ընդգծել է. «ԵՄ-ն ու ԱՄՆ-ն Եմենի աղետալի վիճակի վերացման համար որևէ քայլ պիտի ձեռնարկեն»:
«Եմենի ժողովրդին հումանիտար օժանդակությունների փոխանցման հարցը պետք է քննարկվի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Սննդի համաշխարհային ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին, ավելի վաղ համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով Արաբիայի գլխավորած ոտնձգող կոալիցիային կոչ էին արել վերջ տալ Եմենի շրջափակմանը:
Արաբիան ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտից հարձակման և միևնույն ժամանակ ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել Եմենը: