Միջազգային մարդասիրական կազմակերպությունները իրենց աշխատակիցներին Սանայից տարհանում են
Դեկտեմբեր 17, 2017 10:24 Asia/Tehran
Միջազգային մարդասիրական կազմակերպությունները Եմենի մայրաքաղաք Սանայից իրենց աշխատակիցներին տարհանում են:
Սանան գտնվում է «Անսար Ալահ» շարժման կողմնակիցների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է News.am-ը` վկայակոչելով Al Arabiya-ին եւ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հայտարարությանը:
Համաձայն կոալիցիայի հայտարարության՝ «մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել են Սանայից իրենց աշխատակիցներին տարհանելու խնդրանքով Եմենի մայրաքաղաքում անվտանգության բարդ իրավիճակի պատճառով»:
2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում են Եմենի եւ հուսիթների խմբերի միջեւ առճակատումները:
lratvakan.am/
Պիտակ