Եմենում սաուդցիների հարձակման հետևանքոց զոհվել և վիրավորվել է 50 մարդ
Երեքշաբթի օրը Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Թաազ նահանգի «Ալ-Թաազիե» շրջանի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 50 մարդ:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Վիրավորվածների մեծ մասի վիճաակը ծանր է գնահատվել»:
Եմենի Անսարալահ շրժումը հայտարարել է.«Թաազ քաղաքում սաուդցիների հանցագործությունը ցույց է տալիս, որ Եմենի ժողովրդի դեմ պատերազմում այդ ռեժիմը պարտվել է»:
«Սաուդական ռեժիմը փողի միջոցով հօգուտ իրեն է փոխում ՄԱԿ-ի որշումը: Այդ քայլով Սաուդյան Արաբիան ձգտում է մոռացության մատնել ու ոտնակոխ անել եմենցի նահատակների թափած արյունը:
Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմատենչության հետևանքով, առ այսօր զոհվել ու վիարավորվել են տասնյակ հազարավոր և անօթևան է դարձել միլիոնավոր մարդիկ: