Սաուդյան Արաբիան շարունակում է փակ պահել Եմենի Ալ-Հոդայդե նավահանգիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80205-Սաուդյան_Արաբիան_շարունակում_է_փակ_պահել_Եմենի_Ալ_Հոդայդե_նավահանգիստը
Չնայած Սաուդյան Արաբիան հայտարարել է որ վերջ է տվել Ալ-Հոդայդե նավահանգստի շրջապատմանը, սակայն Եմենի այդ նավահանգիստը դեռ փակ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2017 08:18 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան շարունակում է փակ պահել Եմենի Ալ-Հոդայդե նավահանգիստը

Չնայած Սաուդյան Արաբիան հայտարարել է որ վերջ է տվել Ալ-Հոդայդե նավահանգստի շրջապատմանը, սակայն Եմենի այդ նավահանգիստը դեռ փակ է:

Եմենի Ալ-Հոդայդե նավահանգիստը միակ ուղին է այդ պատերազմահար ժողովրդին մարդասիրական օգնություններ հասցնելու համար, սական երեք տարի շարունակ, շրջափակված է եղել Սաուդյան Արաբիայի կողմից: 

Press.tv հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիան  հայտարարել է, որ մարդասիրական օգնություններ առաքելու նպատակով Ալ-Հոդայդե նավահանգիստը բացվել է , սակայն Եմենի պաշտոնատարները հայտարարել են, որ մինչ այժմ միայն երեք նավ է խարիսխ նետել նավագանգստում:

Կարմիր ծովի նավահանգիստների պաշտոնատար Մոհամեդ Աբուբաքր Էսհաղն ասել է.-«Սաուդյան Արաբիան նավահանգիստներն օգտագործում է որպես քաղաքական ճնշման լծակ և 25 միլիոն Եմենի բնակչությանը զրկել է մարդասիրական օգնություններ ստանալու հնարավորությունից»:

Փորձագետները համոզված են, որ Եմենի Ալ-Հոդայդե նավահանգստի շրջապատումը շարունակվելու դեպքում, Եմենում կտարածվի սոսկալի երաշտ: