Եմենի դեմ սաուդցիների հարձակումներից զոհվել է ավելի քան 10 հազար մարդ
Հունվար 02, 2018 14:13 Asia/Tehran
Եմենի դեմ սաուդցիների հարձակումների մեկնարկից ի վեր զոհվել են այդ երկրի 10 հազար 363 քազաքացիներ: Այդ մասին տեղեկացրել է Եմենի առողջապահության նախարարությունը:
Լիբանանի Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդմամբ, Եմենի առողջապահության նախարարությունը հավելել է.«Զոհվածները 2066 երեխաներ և 1574 կանայք են»:
Ըստ այս հաղորդման, 2015թ, մարտ ամսից առ այսօր վիրավորվածների թիվը կազմել է 21 հազար 233 մարդ, որից 5500-ը երեխաներ են:
Շուրջ 2 հազար 50 եմենցի այդ հարձակումների ընթացքում հաշմանդամ է դարձել:
Հատկանշական է, որ Եմենի առողջապահության հարցով պաշտոնյաները հայտարարել են, որ Սուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով այդ երկրում տարածվել է դիֆտերիան: 2 մլն եմենցի երեխաներ տանջվում են թերսնումից:
Պիտակ