Եմենում խոցվել է սաուդական ռազմական ինքնաթիռ
Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների ուժերը տեղեկացրել են Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեկ այլ ռազմական ինքնաթիռի խոցվելու մասին:
Համաձայն Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստակայանի երկուշաբթի վաղ առավոտյան կատարած հաղորդման, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հակաօդային պաշտպանության ուժերը, մայրաքաղաք Սանայի երկնքում խոցել ե Արաբիայի գլխավորած կոալիցիայի «Էֆ 15» տեսակի ռազմական ինքնաթիռը:
Կիրակի օրը նույնպես Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների հակաօդային պաշտպանության ուժերը հյուսիսային Սաըդե նահանգում կործանել եին Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական մի ինքնաթիռ:
Համաձայն այս հաղորդման, Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեների ուժերը 2017 թվականի ընթացքում ոչնչացրել են արաբական կոալիցիայի 1569 ռազմական ավտոմեքենա, իսկ եմենցիների հակաօդային պաշտպանության ուժերը կործանել են ոտնձգողների 29 ռազմական ինքնաթիռ, ուղղաթիռ ու անօդաչու թռչող սարք:
Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեների ուժերն անցած տարվա ընթացքում 45 անգամ հրթիռային հարձակման են ենթարկել Սաուդյան Արաբիայի տարածքը: