ՅՈՒՆԻՍԵՖ .«Օրական հինգ եմենցի երեխա է զոհվում»
Հունվար 17, 2018 11:44 Asia/Tehran
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Եմենի վրա հարձակման հազար օրերի ընթացքում, շուրջ հինգ հազար երեխա է զոհվել:
France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Միրչելեթ Ռիլանոն երեքշաբթի օրն ասել է.«Մեկ միլիոն 800 հազար երեխա թերսնված է, իսկ 400 հազար երեխաների անհապաղ բուժօգնություն է անհրաժեշտ»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատասխանատուի խոսքերով, եմենցի երեխաների 70 տոկոսը և նրանց ընտանիքներն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: 11 միլիոն երեխա հումանիտար օգնության կարիք ունի:
Եմենի դպրոցների մասին Ռիլանոն ասել է .«Մինչև 2017 թվականի սեպտեմբերի վերջերը, 256 դպրոց ամբողջությամբ ավերվել է: 150 դպրոցներում ապրում են պատերազմի փախստականները»:
Պիտակ