Եմենի «Անսար Ալլահ»-ն արձագանքել է Արաբիայի ԱԳ նախարարի անհիմն հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81743-Եմենի_Անսար_Ալլահ_ն_արձագանքել_է_Արաբիայի_ԱԳ_նախարարի_անհիմն_հայտարարությանը
Եմենի «Անսար Ալլահ»-ի խոսնակն արձագանքել է այդ երկրի վերաբերյալ Արաբիայի ԱԳ նախարարի ամբոխավարական ու ոչ իրական դիրքորոշմանը:Այս մասին հաղորդել է «Մեհր» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 15:28 Asia/Tehran
  • Եմենի «Անսար Ալլահ»-ն արձագանքել է  Արաբիայի ԱԳ նախարարի անհիմն հայտարարությանը

Եմենի «Անսար Ալլահ»-ի խոսնակն արձագանքել է այդ երկրի վերաբերյալ Արաբիայի ԱԳ նախարարի ամբոխավարական ու ոչ իրական դիրքորոշմանը:Այս մասին հաղորդել է «Մեհր» լրատվական գործակալությունը:

Եմենի «Անսար Ալլահ» շարժման խոսնակ Մոհամմեդ Աբդոլսալամը չորեքշաբթի օրն ասել է.«Սաուդյան ոտնձգիչ ռեժիմը մի կողմից ռմբակոծումների , շրջափակման , սովի ու հիվանդության միջոցով կոտորում  է  Եմենի ժողովրդին և մյուս կողմից պնդում է, որ եմենցիներին հովանավորելու համար է եկել այս երկիր»:

Եմենի «Անսար Ալլահ» շարժման խոսնակը հստակեցրել է.«Սաուդյան ռեժիմն ամբողջությամբ շրջափակել է Եմենի ժողովրդին, Կենտրոնական բանկն էլ Սանաայից տեղափոխելով խափանել է բանկային աշխատանքները, իր հսկողության տակ է առել Եմենի անցուղիներն ու նավահանգիստները, ավերել է ենթակառուցվածքները: Եմենի ժողովուրդը կոտորվում է սովի, հիվանդության ու ռմբակոծության հետևանքով»: 

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրը կիրակի օրը հայտարարել էր.«Սաուդյան Արաբիան այս քայլերը կատարում է Եմենի ժողովրդին օգնելու համար»:

Եմենում Արաբիայի սանձազերծած պատերազմը մինչ այժմ խլել է հազարավոր մարդկանց կյանքեր: Տասնյակ հազարավոր եմենցիներ վիրավորվել են և  միլիոնավորներ մարդիկ էլ հայտնվել են անօթևանի կարգավիճակում: