Հունվար 18, 2018 12:22 Asia/Tehran
  • Եմենից Արաբիայի ուղղությամբ հրթիռ է արձակվել

Եմենի բանակի հրթիռային և ժողովրդական կոմիտեների զորամիավորները հինգշաբթի օրը բալիստիկ հրթիռ են արձակել Արաբիայի հարավային Նաջրանի զորակայանի ուղղությամբ:

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ սաուդական լրատվամիջոցները հայտարարել են, որ Արաբիայի հրթիռային պաշտպանության համակարգերը թիրախավորել ու ոչնչացրել են այդ հրթիռը:

Եմենի բանակի հրթիռային  և ժողովրդական կոմիտեների զորամիավորները երեքշաբթի երեկոյան միջին հեռահարությամբ հրթիռ են արձակել Արաբիայի հարավային Ջազանի տարածքային օդանավակայանի ուղղությամբ, որն ըստ արաբական ԶԼՄ-ների  հայտարարության, ոչնչացվել է:

Չորեքշաբթի օրը Եմենի բանակի հրթիռային  և ժողովրդական կոմիտեների զորամիավորները հարձակվել են Եմենի հյուսիսում սաուդական դիրքերի վրա, սպանելով 20 հոգու: Մի քանի ուրիշներ վիրավորվել են:

Պիտակ