Սիրիայում հյուսիսում սպանվել են հարյուրավոր քրդեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82649-Սիրիայում_հյուսիսում_սպանվել_են_հարյուրավոր_քրդեր
Թուրքիայի բանակը հայտարարել է Սիրիայի հյուսիսում հարյուրավոր քրդական ընդդիմության անդամների սպանությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 14:10 Asia/Tehran
  • Սիրիայում հյուսիսում սպանվել են հարյուրավոր քրդեր

Թուրքիայի բանակը հայտարարել է Սիրիայի հյուսիսում հարյուրավոր քրդական ընդդիմության անդամների սպանությունների մասին:

Թուրքիայի բանակի շտաբի պետը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի դեմ նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողությունների հետևանքով մինչ այսօր սպանվել են 484 քուրդ զինյալներ: 

Ավելի վաղ Թուրքիայի բանակի շտաբը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կառավարության քրդական ընդդիմության անդամներից սպանվել են 343 հոգի:

Սիրիայի Հալեպ նահանգի  Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» անվանումով թուրքական բանակի  ռազմական գործողությունը սկսվել է 2018 թվականի հունվարի 20-ին եւ շարունակվում է: 

Սիրիայի կառավարությունը  դատապարտել է Թուրքիայի  ռազմական գործողությունները Աֆրինի շրջանում եւ այն համարել է Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում: