Սաուդյան Արաբիան և Էմիրությունները մրցակցում են Եմենում
Եմենի հարավում գտնվող Ադենում ի հետևանս Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին հարող ուժերի միջև տեղի ունեցած բախման, այդ երկրում Սաուդյան Արաբիայի դեսպանը Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կառավարությանը Ռիադի մի քանի միլիարդ դոլարի օգնության մասին է տեղեկացրել:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենում Սաուդյան Արաբիայի դեսպան Մուհամմեդ Ալե Ջաբերն ասել է.«Սաուդյան Արաբիան փորձում է Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կառավարության նկատմամբ հովանավորությունը շարունակելով, իրագործել այդ երկրի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի ԱԽ-ը Սաուդյան Արաբիային հովանավորելով և Մանսուր Հադիին Եմենի միակ օրինական ղեկավարը ճանաչելով, ապացուցեց, որ միջոց է ծառայում ֆինանսական ու քաղաքական առումով հզոր պետությունների ձեռքին:
Ի դեպ, ԱՄԷ-ն Ադեն քաղաքի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու համար, ռազմական սարքավորումներ է առաքել այդ քաղաքում իր ուժերի համար:
Կիրակի օրը, Ադենի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունեցել Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիին հարող ուժերի և ԱՄԷ-ի ուժերի միջև, որոնց հետևանքով սպանվել է տաս մարդ և շուրջ 100 ուրիշներ վիրավորվել են: