Սաուդյան Արաբիան և Էմիրությունները մրցակցում են Եմենում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82731-Սաուդյան_Արաբիան_և_Էմիրությունները_մրցակցում_են_Եմենում
Եմենի հարավում գտնվող Ադենում ի հետևանս Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին հարող ուժերի միջև տեղի ունեցած բախման, այդ երկրում Սաուդյան Արաբիայի դեսպանը Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կառավարությանը Ռիադի մի քանի միլիարդ դոլարի օգնության մասին է տեղեկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2018 13:37 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան և Էմիրությունները մրցակցում են Եմենում

Եմենի հարավում գտնվող Ադենում ի հետևանս Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին հարող ուժերի միջև տեղի ունեցած բախման, այդ երկրում Սաուդյան Արաբիայի դեսպանը Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կառավարությանը Ռիադի մի քանի միլիարդ դոլարի օգնության մասին է տեղեկացրել:

Սպուտնիկ լրատվական  գործակալության հաղորդման համաձայն, Եմենում Սաուդյան Արաբիայի դեսպան Մուհամմեդ Ալե Ջաբերն ասել է.«Սաուդյան Արաբիան փորձում է Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կառավարության նկատմամբ հովանավորությունը շարունակելով, իրագործել այդ երկրի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի ԱԽ-ը Սաուդյան Արաբիային հովանավորելով և Մանսուր Հադիին Եմենի միակ օրինական ղեկավարը ճանաչելով, ապացուցեց, որ միջոց է ծառայում ֆինանսական ու քաղաքական առումով հզոր պետությունների ձեռքին:

Ի դեպ, ԱՄԷ-ն Ադեն քաղաքի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու համար, ռազմական սարքավորումներ է առաքել այդ քաղաքում իր ուժերի համար:

Կիրակի օրը, Ադենի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունեցել Եմենի հրաժարված նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիին հարող ուժերի և ԱՄԷ-ի ուժերի միջև, որոնց հետևանքով սպանվել է  տաս մարդ և շուրջ 100 ուրիշներ վիրավորվել են: