Էմիրությունների կողմից հովանավորվող ուժերը իրենց ձեռքն են վերցրել Ադենի հսկողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82823-Էմիրությունների_կողմից_հովանավորվող_ուժերը_իրենց_ձեռքն_են_վերցրել_Ադենի_հսկողությունը
Եմենի հարավային Ադեն քաղաքում երեք օր տևած բախումներից հետո, Էմիրությունների կողմից հովանավորվող ուժերն իրենց ձեռքն են վերցրել քաղաքի հսկողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 14:16 Asia/Tehran
  • Էմիրությունների կողմից հովանավորվող ուժերը իրենց ձեռքն են վերցրել Ադենի հսկողությունը

Եմենի հարավային Ադեն քաղաքում երեք օր տևած բախումներից հետո, Էմիրությունների կողմից հովանավորվող ուժերն իրենց ձեռքն են վերցրել քաղաքի հսկողությունը:

Վկայակոչելով «Արաբական-21» լրատվական գործակալությունը ԻՌՆԱ-ն հաղորդել է.«Երեքշաբթի օրը Էմիրությունների կողմից հովանավորվող ուժերը բախվելով Եմենի հրաժարված նախագահի հետ կապված ուժերին, նախագահական պալատում պաշարել են Մանուր Հադիի կառավարության անձնակազմին»:

Եմենի հրաժարված նախագահը բնակվում է Սաուդյան Արաբիայում, սակայն Այդ երկրի վարչապետ Ահմեդ Բեն Դողայրը ու հրաժարված կառավարության մի քանի անդամներ ներկա են եղել Ադենում գտնվող նախագահական կենտրոնում:

Էմիրությունների կողմից հովանավորվող և Եմենի Հարավային անցումային խորհրդին կապված զինված գործակալները անկախության կողմնակիցներ են:

Եմենի հարվայի շրջանի զարգացումները խոսում են Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների միջև տարաձայնությունների սրման մասին: Այդ երկրներներից յուրաքանչյուրը ձգտում է Եմենից դուրս գցել հակառակորդ կողմին:

Փորձագետների կարծիքով, Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան մրցակցում են Պարսից Ծոցի ափամերձ պետությունների ղեկավարությունը իրենց ձեռքն առնելու հարցում: