Սիրիան ՀՕՊ համակարգեր է տեղակայում թուրքական սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83493-Սիրիան_ՀՕՊ_համակարգեր_է_տեղակայում_թուրքական_սահմանին
Սիրիայի իշխանությունները ՀՕՊ-համակարգեր են տեղակայել Թուրքիայի հետ սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 11:53 Asia/Tehran
  • Սիրիան ՀՕՊ համակարգեր է տեղակայում թուրքական սահմանին

Սիրիայի իշխանությունները ՀՕՊ-համակարգեր են տեղակայել Թուրքիայի հետ սահմանին:

 

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ «Reuters»-ի հետ զրուցում այդ մասին հայտարարել է Սիրիայի զինուժի հրամանատարներից մեկը, ում անունը չի հրապարակվում:

Հրամանատարի խոսքով՝ ՀՕՊ համակարգերը տեղադրվել են մասնավորապես Հալեպ և Իդլիբ շրջաններում: Ըստ նրա՝ այդ ՀՕՊ համակարգերի տեղադրումը հանդիսանում է «յուրատեսակ ուղերձ՝ բոլորին»:

«ՀՕՊ համակարգը ներառում է Սիրիայի հյուսիսի օդային սահմանը»,-ասել է սիրիացի զինվորականը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայի ղեկավարությունը մի քանի անգամ արդեն սպառնացել էին խոցել Թուրքիայի ռազմական ինքնաթիռներին: Վերջիններս Աֆրին շրջանում սկսված ռազմական գործողության ժամանակ հաճախակիորեն խախտում են Սիրիայի օդային սահմանը:

zham.am/