Եմենում տարածվել են վարակիչ հիվանդությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85441-Եմենում_տարածվել_են_վարակիչ_հիվանդությունները
Եմենում տարածվել են վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ խոլերան և դիֆտերիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 08:55 Asia/Tehran
  •  Եմենում  տարածվել են վարակիչ հիվանդությունները

Եմենում տարածվել են վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ խոլերան և դիֆտերիան:

Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի դեմ սաուդցի ոտնձգիչների ոճրագործություններին հետևող քաղաքացիական կոալիցիայի անդամ Աբդոլլահ Ալավը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հարձակումների թիրախ են դարձել նաև Եմենի ջրամատակարարման համակարգը և կոյուղիների ցանցը, փակվել են ավելի քան 50 բուժկենտրոններ և իրավիճակը սրվելով, տարածվել են վարակիչ հիվանդությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարած տվյալներով, 2015թ մարտից Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների սկզբից, այդ երկրում ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է խոլերայով,  66-ը մահացել  են դիֆտերիայի պատճառով, 471 հոգի վարակված է դիֆտերիայով: