Եմենում տարածվել են վարակիչ հիվանդությունները
Եմենում տարածվել են վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ խոլերան և դիֆտերիան:
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի դեմ սաուդցի ոտնձգիչների ոճրագործություններին հետևող քաղաքացիական կոալիցիայի անդամ Աբդոլլահ Ալավը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հարձակումների թիրախ են դարձել նաև Եմենի ջրամատակարարման համակարգը և կոյուղիների ցանցը, փակվել են ավելի քան 50 բուժկենտրոններ և իրավիճակը սրվելով, տարածվել են վարակիչ հիվանդությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարած տվյալներով, 2015թ մարտից Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների սկզբից, այդ երկրում ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է խոլերայով, 66-ը մահացել են դիֆտերիայի պատճառով, 471 հոգի վարակված է դիֆտերիայով: