Էմիրեթցի ու սաուդցի ավագ սպաները՝ պատերազմական ոճրագործների ցուցակում
Իրավապաշտպան մի խումբ տեղեկություններ է տրամադրել Հաագայի միջազգային դատարանին, որոնց համաձայն՝ էմիրեթցի ու սաուդցի ավագ սպաները Եմենում պատերազմական ոճիրներ են գործել:
«Ֆարս» լրատվական գործակալության կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, «Պատերազմական ոճրագործների հետախուզման համաշխարհային ցանց»-ը հայտարարել է. «Պատերազմական ոճրագործների ցուցակում ներառվել են 10 անձանց, այդ թվում սաուդցի ու էմիրեթցի 6 ավագ սպաների անուններե, որոնք պիտի հարցաքննման ենթարկվեն»:
Հայտարարության համաձայն, հանցագործները Եմենում իրականացրել են բազմաթիվ ոճրագործություններ, այդ թվում՝ կամայական ձերբակալություններ, պատանդառություն, հոգեբանական ու սեռական բռնություն ու նաև էլեկտրաշոկ:
Ցանցի զեկույցի համաձայն, Եմենում հազարավոր խաղաղ քաղաքացիների կյանք խլած հիվանդությունների համաճարակը նույնպես պատերազմական ոճրագործություն է:
,Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով, ԱՄՆ-ի ու արաբական մի քանի երկրների հովանավորությամբ, 2015 թվականին հարձակում սկսեց Եմենի դեմ և ապա ցամաքային, օդային ու ծովային շրջափակման ենթարկեց այդ երկիրը:
Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը մինչ այսօր տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելու և վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ է դարձել: