ԱՊԼ-ն պահանջել է Գազայի վերջին դեպքը հետաքննող ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտե ստեղծել
(last modified Wed, 04 Apr 2018 02:50:22 GMT )
Ապրիլ 04, 2018 07:20 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն պահանջել է Գազայի վերջին դեպքը  հետաքննող ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտե ստեղծել

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մի հաղորդագրությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից ու ԱԽ-ից պահանջել է Գազայի հատվածում սիոնիստների վերջին ոճրագործության կապակցությամբ փաստահավաք կոմիտե ստեղծել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Կահիրեյում գումարված արտահերթ նիստում, ԱՊԼ-ն քննարկել է Գազայի հատվածում Ղոդսը զավթած ռեժիմի զորայինների անցած ուրբաթ օրվա ոճրագործությունը:

Նիստը գումարվել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի դիմումի համաձայն:

Ուրբաթ օրը, հազարավոր պաղեստինցիներ, մասնակցելով  Հողի օրվա 42-րդ տարելիցին նվիրված «Վերադարձի իրավունք» խաղաղ երթին, շարժվեցին դեպի զավթված տարածքների հետ Գազայի սահմանային գոտին, որտեղ իսրայելցի զորայինների  կողմից հարձակման ենթարկվեցին:

Պաղեստինցի ցուցարարների դեմ Ղոդսը զավթած ռեժիմի զորայինների հարձակման հետևանքով նահատակվեցին առնվազն 17 և վիրավորվեցին ավելի քան 1400 պաղեստինցիներ:

Շատ երկրներ, այդ թվում ԻԻՀ-ն ու նաև միջազգային կազմակերպություններ դատապարտել են սիոնիստների այդ ոճրագործությունը:

 

Պիտակ