Իսրայելի պատերազմի նախարարը խոստովանել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88322-Իսրայելի_պատերազմի_նախարարը_խոստովանել_է_Սիրիայի_դեմ_հրթիռային_հարձակումը
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը խոտովանել է Հոմսում սիրիական ավիաբազայի դեմ հրթիռային հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2018 09:08 Asia/Tehran
  • Իսրայելի պատերազմի նախարարը խոստովանել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը խոտովանել է Հոմսում սիրիական ավիաբազայի դեմ հրթիռային հարձակումը:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, «Յեդիոթ Ահարանոթ» օրաթերթին տված հարցազրույցում, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանն անուղղակի կերպով խոստովանել է, որ Թել Ավիվը դերակատար է եղել երկուշաբթի օրը, Սիրիայում  T-4 ավիաբազայի դեմ հրթիռային հարձակման մեջ և Իսրայելի ռազմաօդային ուժերը վերադարձել են Սիրիայում իրականացրած գործողությունից:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական երկու ինքնաթիռներ երկուշաբթի օրը, հարձակվել են Հոմս նահանգում Սիրիայի մի ավիաբազայի դեմ:

Երկուշաբթի օրը, հրթիռային հարձակման է ենթարկվել Հոմս նահանգի Ալ-Թիֆուր ռազմական օդանավակայանը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ մարդիկ: