Սիոնիստական ռեժիմը զորավարժություն է անցկացրել Սիրիայի բռնազավթված Գոլանի բարձունքներում
Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը հայտարարել է, որ կիրակի օրը, այդ ռեժիմի բանակայինները զորավարժություն են անցկացրել Սիրիայի բռնազավթված Գոլանի բարձունքներում :
Ավիխայ Ադրաին նշել է, որ մի քանի օր շարունակվող այս ռազմափորձի նպատակն է պահպանել իսրայելցի բանակայինների մարտունակությունը և առաջիկա օրերին այդ տարածքում ռազմական տեղաշարժեր են լինելու և պայթյունների ձայն է լսվելու:
Սիոնիստական ռեժիմի ռադիոն հաղորդել է, որ կիրակի օրը, Գոլանի բարձունքներում մեկնարկած զորավարժության ընթացքում մոդելավորվելու է պատերազմը հյուսիսային ճակատում՝ Սիրիայի և Լիբանանի սահմանում:
Սիոնիստական ռեժիմը 1967թվականից Գոլանի բարձունքներում բռնազավթել է Սիրիայի 1200 քկմ տարածք:
Անցած հինգշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի բանակը ավիահարձակում է իրականացրել՝ մոդելավորելով Գազայի գոտու դեմ հարձակումը:
2006 թվականից, Գազայի գոտին օդային, ծովային ու ցամաքային շրջափակման է ենթարկվել Իսրայելի կողմից և այդ տարածքի բնակիչները բազում խնդիրներ են դիմագրավում: