Հուլիս 21, 2018 19:23 Asia/Tehran
  • Արաբիայում մարդու իրավունքների ակտիվիստների ձերբակալությունը շարունակվում է

Արաբիայի սոցիալական ակտիվիստները տեղեկացրել են արաբ քարոզիչ Շեյխ Ալի Բեն Սաիդ Ալ-Ղամեդիի և մարդու իրավունքների մի խումբ ակտիվիստների ձերբակալվելու մասին:

Հղում անելով Արաբիայի բանտարկյալներից Մոթաղելի Ալռայի թուիթերի էջին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սաուդյան բանակայինները Ալ-Ղամեդիի բնակարանում ձերբակալել են նրան,  նրա եղբորն ու հինգ կրոնական քարոզիչների:

Սաուդյան պատասխանատուներն այն դեպքում են ձերբակալել Ալ-Ղամեդիին ,երբ տեղյակ  են եղել ,որ նա հիվանդ է:

Սաուդյան ռեժիմի բանակայինները անցած շաբաթ ևս ձերբակալել են Սաֆար Ալ-Հավալիին, ով քննադատել էր այդ ռեժիմի քաղաքականությունները:

Արաբիայի վիճակագրական տվյալների համաձայն՝ ավելի քան 30 հազար քաղաքական ու իրավական ոլորտի ակտիվիստներ  ձերբակալված են: 

Պիտակ