Ընդլայնվում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ռազմական հարաբերությունները
Նոյեմբեր 28, 2018 08:50 Asia/Tehran
Վրաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համատեղ զորավարժության նպատակը ռազմական հարաբերությունների ընդլայնումն է եղել:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը Թուրքիայի Լուլեբուրգազ քաղաքում անցկացված հնգօրյա զորավարժության ավարտին հավելել է. «Զորավարժության նպատակն է եղել ընդլայնել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի զինվորական ուժերի միջև ռազմական հարաբերությունները»:
Այս զորավարժության ընթացքում Ադրբեջանի, Վրաստտանի ու Թուրքիայի զինծառայողները համատեղ գործողություններ և ռազմական վարժանքներ են իրականացրել:
Երեք երկրներն ավելի վաղ համատեղ զորավարժությունների են մասնակցել:
Պիտակ