ԱՄՆ-ի դատավորը վճիռ է կայացրել Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ
(last modified Thu, 20 Dec 2018 09:27:28 GMT )
Դեկտեմբեր 20, 2018 12:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դատավորը վճիռ է կայացրել Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ

ԱՄՆ-ի մի դատավոր մերժել է ուժի գործադրմամբ էմիգրանտների պահանջների սահմանափակման հարցում Դոնալդ Թրամփի կառավարության քաղաքականությունները:

Ռոյտերսի հաղորդմամբ, Վաշինգտոնի դատավոր Էմմեթ Սուլիվանը մերժել է այս երկրի նախագահ Դոնալդ Թրամփի էմիգրանտների պահանջների սահմանափակման քաղաքականությունները, ինչն իրականցվում է ներքին բռնությունների անվան տակ: Դատավոր Սուլիվանը կոչ է արել վերանայել ԱՄՆ-ից արտաքսված 6 միգրանտների դատական գործերը:

Դատավոր Սուլիվանն ասել է.«Այս քաղաքականությունը խախտում է միգրացիայի օրենքն ու ԱՄՆ-ի կառավարության օրենքները»:

Այս դատավճիռը իրավական դաշտում ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունների ամենանոր պարտությունն է, ինչը գործադրվում է այդ երկրում միգրանտների հոսքը սահմանափակելու համար:

Անցյալ ամիս նույնպես մի դատավոր Սան Ֆրնացիսկո քաղաքում հրահանգել էր դադարեցնել Թրամփի կառավարության քաղաքականության գործադրումը այն անձանց նկատմամբ, ովքեր ապօրինի կերպով Մեքսիկայից ներգաղթել են ԱՄՆ: