Հունվար 17, 2019 18:30 Asia/Tehran
  • Սերբիայում ձերբակալել են ՌԴ նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու  մեջ կասկածվող անձին

Սերբիայի իշխանությունները տեղեկացրել են, որ Պուտինի Բելգրադ կատարելիք այցին ընդառաջ ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող անձին:

«Մոսկվա Թայմս» թերթի փոխանցմամբ՝ Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ 21-ամյա Արմին Ալիբաշիչը  ձերբակալվել է ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ  կատարելիք այցի ընթացքում ահաբեկչական հարձակում  կազմակերպելու  մեղադրանքով:

Ըստ հաղորդման, Սերբիայի ոստիկանությունն Արմին Ալիբաշիչին կանգնեցրել է Նովի Պազար քաղաքից ոչ հեռու՝ Պոտոկ բնակավայրում: Ոստիկանության ուշադրությունը գրավել է նրա ուսապարկը, որում օպտիկական նշանակետով հրացան է հայտնաբերվել: Այնուհետև երիտասարդի տանը խուզարկություն է անցկացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, ռումբի պատրաստման համար սարքավորումներ, քիմիական նյութեր: Բացի այդ, հայտնաբերվել է «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման դրոշ:

Այսօր Պուտինի  Սերբիա այցի ընթացքում  կստորագրվեն երկկողմ համագործակցության մի քանի համաձայնագրեր և խորհրդակցություններ կանցկացվեն Սերբիայի ու Կոսովոյի միջև առկա լարվածությունների վերաբերյալ: 

 

Պիտակ