Հունվար 18, 2019 17:12 Asia/Tehran
  • Ռուսաստանից հրթիռային տեխնոլոգիա Հյուսիսային Կորեա տեղափոխվելու վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումը հերքվել է

Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանն ասել է.«Ամերիկացի պաշտոնյաների հնչեցրած այն մեղադրանքը, որի համաձայն Մոսկվան հրթիռային տեխնոլոգիաներ է տրամադրել Փխենյանին, անհիմն է և միտումնավոր արված քայլ»:

«Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ուրբաթ օրը, հերքելով Մոսվկայի կողմից Հյուսիսային Կորեային հրթիռային և օդային պաշտպանության տեխնոլոգիա վաճառելու ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պնդումները,Ալեքսանդր Մացեգորոն ընդգծել է.«ԱՄՆ-ն փորձում է միջազգային անվտանգության ոլորտում իր ապակայունացնող քաղաքականությունները ստախոսության ու անտեղի մեղադրանքների միջոցով  արդարացնել»:

ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, երեկ այդ երկրի պաշտպանության նախարարության հրթիռային նոր ռազմավարության շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում,  Ռուսաստանին մեղադրել է  Հյուսիսային Կորեային հրթիռային տեխնոլոգիաներ վաճառելու և դրանք այդ երկիր տեղափոխելու մեջ: «Փխենյանն իր տրամադրության տակ ունի  Ռուսաստանի հրթիռային պաշտպանության տեխնոլոգիան և ձեռնամուխ է եղել իր հրթիռային պաշտպանության կարողության մեծացմանը».ասել է նա: 

Պիտակ