Հունվար 19, 2019 12:12 Asia/Tehran
  • Ռուսաստանի նախազգուշացումը ԱՄՆ-ին՝ «Star Wars» - ը վերադարձի վերաբերյալ

Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ այլ երկրներում հրթիռային ծրագրերին դիմակայելու պատրվակով «Star Wars» - ի վերսկսման և տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կապակցոթյամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳՆ-ն մի հաղորդագրությամբ մտահոգություն է հայտնել ԱՄՆ տիեզերական սպառազինական պլանների և նոր հակահրթիռային ծրագրի վերաբերյալ: Ռուսաստանի ԱԳՆ-ը հստակեցրել է, որ փաստաթուղթը ևս մեկ անգամ ցույց է տալիս ԱՄՆ-ի ջանքերը, ապահովելու ռազմավարական վերադաս զինվորական դիրքորոշում և աշխարհում ցանկացած վայրում թշնամական գործողություններ կատարելու հնարավորությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է օրինականնություն հաղրդել այլ երկրների դեմ իր «կանխարգելիչ» հարձակումներին:

ԱՄՆ նախագահը, հինգշաբթի օրը բանակի  հրամանատարների և Պենտագոնի զինվորականների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «2019 թ. հրթիռային պաշտպանության վերանայումը» անվամբ իր կառավարության ծրագիրը՝ Միացյալ նահանգների հրթիռային պաշտպանության համակարգը վերանայելու համար:

Նշվում է, որ  նոր ռազմավարության մեջ ներառվել են քայլեր տիեզերքում հակահրիթռային տեխնոլոգիան ընդլայնելու համար: 

Պիտակ