Մոգերինին չի մասնակցելու Վարշավայի նիստին
Հունվար 21, 2019 13:16 Asia/Tehran
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ չի մասնակցի Լեհաստանի գագաթնաժողովին:
Financial Times-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հայտարարել է, որ Վարշավայի նիստին մասնակցելու փոխարեն, կմասնակցի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայանլիք Աֆրիկյան միության գագաթաժողովին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է փետրվարի 13-ին և 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստի անցկացման մասին:
Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Վարշավայի նիստին կմասնակցեն տասնյակ երկրների արտգործնախարարներ, շատ երկրներ վերջին օրերին հայտարարել են, որ չեն մասնակցի գագաթնաժողովին:
Պիտակ