Լեհաստանը կասկած է հայտնել Վարշավայի հակաիրանական նիստի հաջողության կապակցությամբ
Լեհաստանի ԱԳ նախարարը ցավ հայտնելով այն կապակցությամբ, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի նիստին, ասել է. «Մոսկվայի բացակայությամբ, չի կարելի այս նիստի հաջողության հետ հույսեր կապել»
Համաձայն «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչն ասել է. «Ռուսաստանի Միջին Արևելքի զարգացումների հետ կապված կարևոր դերակատարություն ունի և առանց Վարշավայում փետրվարին գումարվելիք նիստին Մոսկվայի մասնակցության, չի կարելի դրանից հաջողության ակնկալիք ունենալ»:
Մոսկվան մերժել է ԱՄՆ-ի կողմից նախագծված հակաիրանական այս նիստին մասնակցությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշ ժամանակ առաջ տեղեկացրեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստ գումարվելու մասին:
«Միջին Արևելքի ապագան» խորագրով նիստը գումարվելու է փետրվարի 13-ին և 14-ին:
Չնայած նրան, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է այդ նիստին տասնյակ երկրների ԱԳ նախարարների մասնակցության մասին, շատ երկրներ վերջին օրերին հայտարարել են, թե չեն մասնակցելու այդ նիստին: