ՄԱԿ-ն ընդգծել է Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը
ՄԱԿ-ն ընդգծել է Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի համաձայնությունը հարգելու և գործադրելու անհրաժեշտությունը:
Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հախը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Այս կազմակերպությունը վճռակամ է, որպեսզի Եմենի Ալ-Հուդայդայում հարգվի հրադադարի համաձայնությունը»:
Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցը և Ալ-Հուդայդայում հրադադարի վերահսկման կոմիտեի նախագահ Փաթրիկ Քամմարքըն այս պահին Ռիադում Եմենի հրաժարված ու փախստական նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիի և սաուդացի ու էմիրեթցի պաշտոնատարների հետ քննարկում են Ստոկհոլմի հրադադարի համաձայնության շրջանակներում Ալ-Հուդայդայից նահանջելու վերաբերյալ առաջարկները»
Հաղորդումները վկայում են, որ սաուդական-էմիրեթական կոալիցիան և նրանց կապված ուժերը, մինչ այժմ 300 անգամ խախտել են Եմենի Ալ-Հուդայդայում հրադադարի համաձայնությունը:
Ալ-Հուդայդա նավահանգիստը համարվում է Եմենի ժողովրդին հումանիտար օժանդակությունների առաքման գլխավոր ճանապարհը: