ԱՄՆ-ն նահանջեց Վարշավայի նիստի հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i103696-ԱՄՆ_ն_նահանջեց_Վարշավայի_նիստի_հարցում
ԱՄՆ պետքարտուղարը, նահանջելով իր նախկին դիրքերից, հայտարարեց Լեհաստանի նստաշրջանի թեմաներն առանց նշում կատարելու Իրանի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 26, 2019 06:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նահանջեց Վարշավայի նիստի հարցում

ԱՄՆ պետքարտուղարը, նահանջելով իր նախկին դիրքերից, հայտարարեց Լեհաստանի նստաշրջանի թեմաներն առանց նշում կատարելու Իրանի մասին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ պետքարտուղարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Լեհաստանի նստաշրջանը գումարվելու է «Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության ապագան» խորագրի ներքո և դրա առանցքում լինելու են տարածաշրջանային ճգնաժամերին ու տարածաշրջանի խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցությունը, հրթիռային ընդլայնումն ու ապատարածումը, կիբեր անվտանգությունը, էներգետիկայի բաժնում նորահայտ սպառնալիքները  և ծայրահեղականության դիմակայումը:

Դա ի տես այն բանի, որ Մայք Պոմպեոն ավելի վաղ տարածաշրջանում Իրանի անկայունացնող դերակատարության մասին անհիմն հայտարարություններ կատարելով, նշել էր, որ Լեհաստանի նստաշրջանի առանցքում լինելու է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը:

Վարշավայի նստաշրջանը գումարվելու է փետրվարի 13-ին և 14-ին:

Չնայած նրան, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է Վարշավայի նիստին տասնյակ երկրների ԱԳ նախարարների ներկայության մասին, վերջին օրերին շատ երկրներ հայտարարեցին, որ չեն մասնակցելու այդ նիստին: