Բացահայտվել են ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիայի փոխանցման ջանքերը
https://parstoday.ir/hy/news/world-i104595-Բացահայտվել_են_ԱՄՆ_ի_կողմից_Սաուդյան_Արաբիային_միջուկային_տեխնոլոգիայի_փոխանցման_ջանքերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայտարարել է, որ նախագահի խորհրդականներն աշխատում են Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիայի փոխանցման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2019 05:03 Asia/Tehran
  • Բացահայտվել են ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիայի փոխանցման ջանքերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայտարարել է, որ նախագահի խորհրդականներն աշխատում են Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիայի փոխանցման ուղղությամբ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներն աշխատում են Սաքուդյան Արաբիանին միւջուկային տեխնոլոգիաների փոխանցման ուղղությամբ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ չնայած Անվտանգության Խորհրդի հակառակությանը, Դոնալդ Թրամփի ռազմական խորհրդատուներն աշխատում են այդ ուղղությամբ:

ԱՄՆ քաղաքական գործիչներին ու օրենսդիրներին մտահոգումէ  այն հանգամանքը, որ Սպիտակ Տունն անուշադիր է միջուկային թափոնների վերադարձի հարցում երաշխքիների ու անվտանգության հանձնառությունների ապահովման կապակցությամբ Ռիադի կողմից հավանական խախտումների նկատմամբ,  ինչը կաող է լուրջ սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ անվտանգության համար: