Եվրամիությունը դեմ է Սաուդյան Արաբիայի անունը փողերի լվացման սեւ ցուցակում ներառելուն
ԵՄ անդամ երկրները դեմ են Սաուդյան Արաբիայի անունը փողերի լվացման սեւ ցուցակում ներառելուն, գերադասելով տնտեսական շահերը եւ անտեսելով սաուդցի պաշտոնյաների անօրինական գործողությունները:
Եվրամիության 28 անդամ երկրների ներկայացուցիչները միաձայն հրաժարվել են Եվրահանձնաժողովի առաջարկին` Սաուդյան Արաբիայի անունը ավելացնել փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների սեւ ցուցակին:
Եվրահանձնաժողովը անցյալ փետրվարին առաջարկեց Սաուդյան Արաբիայի, Լիբիայի, Նիգերիայի, Պանամայի եւ ԱՄՆ-ին ենթարկվող որոշ կղզիների անունները ներգրավել, այսպես կոչված, «կեղտոտ փողերի» ցուցակում, որը պետք է ստանար Եվրամիության նախարարների հավայնությունը:
Եվրոպացի դիվանագետները նշել են, որ Լոնդոնը հատկապես դժգոհ է Սաուդյան Արաբիայի անունը սև ցուցակում ավելացնելուն, քանի որ Ռիադը Եվրամիության եւ Բրիտանիայի զենքի եւ զինամթերքի խոշոր գնորդն է, եւ մի շարք բրիտանական բանկեր մեծ գործարքներ են կնքել Սաուդյան Արաբիայի հետ: