Մարտ 13, 2019 18:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի 13.6 դոլարի բյուջեն՝ հրթիռային բաժնի համար

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, պահանջել է առաջիկա տարվա բյուջեում 13 միլիարդ 600 միլիոն դոլար հատկացնել այդ երկրի հրթիռային բաժնին:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը պահանջում է 13 միլիարդ 600 միլիոն դոլար հատկացնել հրթիռային պաշտպանության և տիեզերական սպառազինության արդիականացմանը, գերձայնային հրթիռային սպառնալիքներին դիմակայելու համար»:

Պենտագոնը նշել է, որ պարտականություն ունի սպառազինական համակարգերը կիրառել թշնամու հրթիռային հարձակումները կանխելու  համար:

Պենտագոնը նաև տեղեկացրել է, որ Թրամփը 250 միլիոն դոլարի բյուջե է պահանջել Ուկրաինայի բանակին ու անվտանգության ուժերին աջակցելու նպատակով:

Սպիտակ Տունը 2020 թվականի համար 750 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջե է պահանջել: Հաշվի առնելով, որ 2019 թվականի պաշտպանական բյուջեն կազմում էր 716 միլիարդ դոլար, առաջիկա տարվա պաշտպանական բյուջեն 4.7 տոկոս աճ է ցույց տալիս:  

Պիտակ