Մարտ 15, 2019 23:37 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահի հետ Վիետնամի Հանոյում կայացած Հյուսիսային Կորեայի առաջնորդի անհաջող բանակցությունից հետո, այդ երկրի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Փխենյանը պատրաստ է զարգացնել Մոսկվայի հետ բազմակողմ հարաբերությունները:

Հինգշաբթի օրը, ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգոլովի  հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, Իմ Չուն-Ինը խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիների մասին: Նա հավելել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել ու ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները եղել են երկու երկրների փոխարտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվող թեմաներից:

Վիետնամի Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և  Հյուսիասյին Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի  միջև անհաջող բանակցությունից հետո, Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակության այցը Ռուսաստան, հաստատել է այն ենթադրությունները, որ Կիմ Չեն Ընը մտադիր է այցելել Մոսկվա:

 

 

 

 

Պիտակ