Բրիտանիայի ժողովուրդը կոչ է արել զենք չվաճառել Սաուդյան Արաբիային
Բրիտանիայի մարդկային իրավունքների ակտիվիստները Լոնդոնում բողոքի ակցիա անցկանցնելով հանդես են եկել Սաուդյան Արաբիային զենք չվաճառելու կոչով:
«Amnesty International», «Դադարեցրեք պատերազմը», «Պաշտպանեք երեխաներին» կազմակերպությունները, բրիտանացի ակտիվիստների հետ միասին պողոտաներ են դուրս բերել ավտոմեքենաներ, որոնց վրա գրված են եղել կարգախոսներ, այն մասին, որ Բրիտանիայի հրթիռները սաուդական ռեժիմի ձեռքով հազարավոր եմենցիների սպանության պատճառ է դառնում:
Ավտոմեքենաները շրջել են Բրիտնաիայի պառլամնետի, վարչապետի գրասենյակի ու որոշ նախարարությունների շրջակայքում:
Այս միջոցառման մասնակից բրիտանացի ակտիվիստ Սամ Վալթոնն ասել է.«Լոնդոնը պետք է վերջ տա Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի հանցագործություններին իր մասնկացությանը և դադարեցնի այդ երկրին զենքի վաճառքը:
Առղջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին համաձայն, 2015թ. մարտ մասին, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի սպառազինական աջակցությամբ սաուդցիների կողմից Եմենի դեմ շղթայազերծված պատերազմների ընթացքում մինչ այժմ զոհվել է 16 հազար և վիրավովել ավելի քան 60 հազար մարդ:
Ոչ կառավարական որոշ կազմակերպությունների տվյալներով, պատերազմի զոհերի թիվը շատ ավելին է հայտարարված թվերից: