Ապրիլ 13, 2019 19:36 Asia/Tehran
  • ՄԱԿ-ին անհանգստացնում է Լիբիայի մայրաքաղաքում քաղաքացիների իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը մտահոգություն է հայտնել Լիբիայի մայրաքաղաքում ընթացող բախումների հետևանքով խաղաղ բնակիչների և հասարակ մարդկանց ծանր պայմանների կապակցությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ՝ Ստեֆան Դյուժարիկն ուրբաթ օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Այս ընդհարումներն ազդել են տնտեսական իրավիճակի վրա: Մեծացել են բանկերից դուրս գրվող գումարների  ծավալները, թանկացել են ապրանքների գները »:  

Դյուժարիկի խոսքով՝ մոտ 10 հազար մարդ լքել է իր տունը, ապաստան գտնելով  Լիբաիայի մայրաքաղաքի մերձակա տարածքներ: Զոհվել է 17 խաղաղ բնակիչ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է.«Այս կազմակերպությունը վերահսկելով Տրիպոլիի իրադարձությունները, ջանքեր է գործադրում հրադադարի հասատման ուղղությամբ »:

Լիբիայում նոր բախումներն սկսվել են ապրիլի 4-ին,երբ Խալիֆա Հավթարի գլխավորությամբ  Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումները հարձակվեցին մայրաքաղաք Տրիպոլիի վրա: 

 

Պիտակ