Ապրիլ 14, 2019 10:03 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամ. Բրիտանիայի տնտեսությունը դեռևս փխրուն վիճակում է

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը հայտարարել է. «Խառնաշփոթ վիճակը բացասական ազդեցություն կունենա Բրիտանիայի տնտեսության վրա»:

Փոլ Թոմսենը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չնայած ԵՄ-ն երկարաձգել է միությունից Բրիտանիայի դուրս գալու ժամկետը,  կանխելով առանց համաձայնության գալու Բրեքզիթի գործադրումը, Բրիտանիայի տնտեսությունը դեռևս գտնվում է փխրուն վիճակում:

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումների համաձայն, 2019թ Բրիտանիայի տնտեսության աճը կկազմի 1.2 տոկոս: Հատկանշական է, որ նախորդ կանխատեսման մեջ այս ցուցանիշը կազմել էր 1.5 տոկոս:

Հիմնադրամը հայտարարել է, որ Բրիտանիայի տնտեսության աճի անկման պատճառը Բրեքզիթի անորոշ վիճակն է, հավելելով, որ միևնույն պատճառով, 2019թ Բրիտանիայում կնկատվի ներդումների  անկում:

 

 

Պիտակ