ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Եմենում մարդկանց առողջության և մահերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i106462-ԱՀԿ_ն_մտահոգություն_է_հայտնել_Եմենում_մարդկանց_առողջության_և_մահերի_կապակցությամբ
Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պատերազմահար Եենում, մահերի 57 տոկոսը գրանցվում է ոչ վարակիչ հիվանդություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2019 19:15 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Եմենում մարդկանց առողջության և մահերի կապակցությամբ

Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պատերազմահար Եենում, մահերի 57 տոկոսը գրանցվում է ոչ վարակիչ հիվանդություններից:

Չորեքշաբթի օրը, ԱՀԿ-ն Թուիթերում հայտարարել է, որ Եմենում գրանցված մահվան դեպքերի 57 տոկոսի պատճառը, ոչ վարակիչ հիվանդություններն են, այդ թվում՝ քաղցկեղը:

Սույն թվականի մարտին հրապարակած զեկույցում, կազմակերպությունը հայտարարել էր, որ Եմենի հիվանդանոցների մեծ մասը չի աշխատում, իսկ այն հիվանդանոցներում ու բուժկենտրոններում, որոնք աշխատում են, առկա է դեղորայքի խիստ պակաս:

Ապրիլի 16-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վետոյի ենթարկեց Կոնգրեսի բանաձևը, որում կոչ էր արվում դադարեցնել Եմենի դեմ պատերազմում Սաուդյան կոալիցիային տրամադրվող աջակցությունները: