Ապրիլ 21, 2019 12:12 Asia/Tehran
  • ԱՄՆ աջակցում է Լիբիայի հակամարտությունում Խալիֆա Հաֆթարի  ուժերին

ԱՄՆ Պետդեպարտամենտը, Լիբիայում տեղի ունեցած բախումների ընթացքում աջակցելով է Խալիֆա Հաֆթարի ուժերին հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով, նա կարեւոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում եւ Լիբիայի նավթային պաշարների պաշտպանության գործում:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն աջակցելով  Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին, շաբաթ օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է Լիբիայում պահպանել , միասնությունը, կայունությունը և  եւ ժողովրդավարությունը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ է արել Լիբիայի ժողովրդին վերադառնալ քաղաքական ուղուն եւ թույլատրել Խալիֆա Հաֆթարին կարեւոր դերակատարություն ունենալ քաղաքական գործընթացում:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերը, նրա Ռիադ կատարած ուղեւորությունից հետո, ապրիլի 4-ին հարձակվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա:

Մինչ օրս զոհվել է 205 մարդ, այդ թվում 18 խաղաղ բնակիչ, ավելի քան 900 վիրավորվել եւ մոտ 19.000 տեղահանվել են:

Ուրբաթ օրը, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել իրենց երկրում օտարերկրյա միջամտության դեմ:

Պիտակ