Մայիս 01, 2019 09:10 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան կրկին զգուշացրել է ԱՄՆ-ին

Հյուսիսային կորեայի ԱԳ նախարարի տեղակալն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ վերջ տա Փխենյանի դեմ ուղղված իր սադրիչ գործողություններին, որպեսզի երկու երկրների միջև միջուկային բանակցությունները հասնեն արդյունքի:

Երեքշաբթի օրը, Չո Սոն Հույը հայտարարել է, որ Կորեական թերակզին զինաթափելու Հյուսիսային Կորեայի աառաջնորդ Կիմ Չեն Ընի խոստումը մնում է ուժի մեջ, սակայն այն մշտական չէ և կախված է ԱՄՆ-ի քայլերից:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի ներկա  գործողությունները խոչընդոտում են բանակցությունների արդյունավորմանը:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության ԱՄՆ-ի հարցերով տնօրեն Քյուն Ջունգ Գունգը վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատասխանատու է ԱՄՆ-ի ու Հյուսիսային կորեայի միջև միջուկային բանակցությունների տապալման համար և Փխենյանը չի մասնակցելու որևէ բանակցության, որտեղ ներկա լինի Պոմպեոն:

ԱՄՆ-ի չափից մեծ պահանջների պատճառով, սույն թվականի փետրվարի 27-28-ը Վիետնամի Հանոյում կայացած Դոնադ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև կայացած բանակցությունները տապալվեցին: Դրանից հետո, Հյուսիսային Կորեան շրջվեց Ռուսաստանի կողմը: Վերջերս կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինն արդյունավետ հանդիպում ունեցան Ռուսաստանում:

 

 

Պիտակ