Վաշինգտոնում և Լոնդոնում անցկացվել են Սաուդյան ռեժիմի ոճրագործությունները դատապարտող բողոքի ցույցեր
ԱՄՆ-ի մուսուլմանները և խաղաղության ակտիվիստները, հավաքվել են Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և Լոնդոնում՝ վարչապետի գրասենյակի առջև, դատապարտելով Սաուդյան Արաբիայի ոճրագործություններն այդ թվում՝ վերջերս այդ երկրում 37 անձանց, մեծ մասամբ շիաների նկատմամբ, մահվան դատավճռի գործադրումը:
Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի առջև հավաքված բողոքարարները, դեսպանատան առջև դրել են խորհրդանշական դագաղ, պահանջելով, որ ԶԼՄ-ները և քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, ուշադրություն դարձնեն Սաուդյան Արաբիայի հանցագործությունների դեմ ուղղված իրենց բողոքին:
Ցույցի մասնակիցնեչրը նշել են, որ Սաուդյան Արաբիան երկար ու սև անցյալ ունի մարդու իրավունքների ոտնահարման հարցում: Նրանք հավելել են, որ Բին Սալմանը պետք է դադարի կախաղան բարձրացնել ընդդիմադիրներին և վերջ տա այլ երկրների, այդ թվում նաև Եմենի ներքին գործերին իր միջամտություններին:
Ապրիլի 23-ին, Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեցին 37 քաղաքացիներ, ովքեր մեղադրվում էին հասարակական կարգը խախտելու մեջ:
Նման պայմաններում, արևմտյան երկրներն, այդ թվում նաև ԱՄՆ-ն, չեն հակադարձել Սաուդյան ռժիմի ոճրագոծություններին և որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել՝ Ռիադի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարմանը և հանցագործություններին վերջ տալու ուղղությամբ: