Մայիս 24, 2019 19:03 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի նախապայմանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալու համար

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալը պայմանավորել է Վաշինգտոնի քաղաքականությունների փոփոխությամբ:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության խոսնակներից մեկը հայտարարել է.«Քանի դեռ ԱՄՆ-ի կառավարությունը միջուկային զինաթափման բանակցությունների ընթացքում չի հրաժարվել իր միակողմանի պահանջներից, Փխենյանը բանակցությունների սեղանին չի վերադառնալու»:

Նա փետրվարին Կիմ Չեն Ընի ու Դոնալդ Թրամփի միջև Վիետնամի Հանոյում կայացած բանակցություների պարտության հարցում ԱՄՆ-ին է մեղավոր համարել՝ միակողմանի պահանջներ ներկայացնելու պատճառով:

Կիմ Չեն Ընը հայտարարել է.«Վաշինգտոնը մինչև 2019թ. ավարտը ժամանակ ունի ընդունելի պայմանների ներկայացնել համաձայնության գալու համար»:

Պիտակ